Вход

ՔԱՄԵԼՍ համակարգ

Рекомендуемая категория для самостоятельной подготовки:
Реферат*
Код 299116
Дата создания 17 февраля 2014
Страниц 27
Мы сможем обработать ваш заказ (!) 25 апреля в 12:00 [мск]
Файлы будут доступны для скачивания только после обработки заказа.
1 500руб.
КУПИТЬ

Описание

Այսպիսով , քննարկելով CAMELS ռեյտինգավորման համակարգի 6 կոմպոնենտները առանձին – առանձին , անհրաժեշտ է նշել , որ բանկի հուսալիությունը որոշելիս պետք է վերոհիշյալ 6 տարրերը դիտարկել մեկ ամբողջության մեջ ` հաշվի առնելով նրանց միջև գոյություն ունեցող կապն ու փոխկապվածությունը :
...

Содержание

Պլան
Ներածություն

1. Բանկային ռիսկերի էությունն ու դասակարգումը

2. Բանկերի գործունեության ամփոփ գնահատման ՔԱՄԵԼՍ համակարգը

Եզրակացություն

Օգտագործված գրականության ցանկ

Введение

Ռիսկը կորուստների կամ կանխատեսված եկամուտների չստանալու կամ դրանց մի մասն ստանալու հավանականությունն է:
Ռիսկի տակ հասկացվում է որոշակի արտադրական և ֆինանսական գործունեության արդյունքում ձեռնարկության կողմից իր ռեսուրսների մի մասի կորուստի, եկամուտների լրիվ չստանալու կամ առաջացած լրացուցիչ ծախսերի հավանականությունը (վտանգը):
Ներկա տնտեսվարման պայմանները ինքնին պայմանավորում են տնտեսական ռիսկի կառավարման ու գնահատման անհրաժեշտությունը: Այն, ներկայումս, յուրաքանչյուր գործարարի արդյունավետ գործելակերպի ամենագլխավոր նախա-
պայմանն է: ,,,,,,,,,,,,,,

Фрагмент работы для ознакомления

ՑուցանիշՀՀ ստանդարտՄիջազգային ստանդարտԸնդհանուր կապիտալի (միջին) և ռիսկով կշռված ակտիվների (միջին) գումարի միջև նվազագույն հարաբերակցություն (Ն11 նորմատիվ) , որը բնութագրվում է ընդհանուր կապիտալի համարժեքության մակարդակն ըստ ակտիվների ռիսկայնության աստիճանի :12 %8 %Հիմնական կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների (միջին) գումարի միջև նվազագույն հարաբերակցություն (Ն12 նորմատիվ),որը բնութագրում է հիմնական կապիտալի համարժեքության մակարդակն ըստ ակտիվների ռիսկայնության աստիճանի :8 %4 %Ընդհանուր կապիտալի (միջին) և ընդհանուր ակտիվների (միջին) նվազագույն հարաբերակցություն , որը բնութագրում է բանկի ընդհանուր վճարունակության մակարդակը (կապիտալի լևերեջ) :10 %5 %Հիմնական կապիտալի (միջին) և ընդհանուր ակտիվների (միջին) նվազագույն հարաբերակցություն , որը բնութագրվում է բանկի ընդհանուր վճարունակության մակարդակը ( հիմնական կապիտալի լևերեջ) :6 %3 %Բանկի հետ կապված բոլոր անձանց պարտավորությունների հանրագումարի և ընդհանուր կապիտալի (միջին) հարաբերակցությունը(Ն42 տնտեսական նորմատիվ ) , որը բնութագրում է բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն չափը : 60 %_ Ինչպես արդեն նշվել է , կապիտալը սերտորեն փոխկապված է CAMELS համակարգի այլ տարրերի հետ , սակայն այն առավել կապված է ակտիվների որակի և եկամուտների հետ : Այդ պատճառով ուժեղ ( 5 ) կապիտալի համարժեքություն կարող է ունենալ այն բանկը , որը վերին աղյուսակում ներկայացված ստանդարտները պահպանելուց զատ ունի ռիսկերի լավ դիվերսիֆիկացում ( ներառյալ տոկոսային ռիսկը ) , գերազանց ակտիվների որակ, բարձր իրացվելիություն և բավարար եկամտաբերություն : Շատ երկրներում մշակվում են միջոցառումներ , որոնք նպատակ ունեն ստիպել բանկերին և վերահսկողներին արագ միջոցներ ձեռնարկելու (արագ ճշգրտման գործողություններ) , երբ բանկի կապիտալը շեղվում է նվազագույն պահանջներից : Ըստ այդմ , բանկերը պետք է արագ քայլեր կատարեն կապիտալի համալրման ուղղությամբ , իսկ վերահսկողները ` պահանջեն բանկերից ավելացնել իրենց կապիտալը կամ , ավելի խիստ դեպքերում , արագ միջոցներ ձեռնարկեն բանկի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ , մինչև կապիտալի հիմնական մասի կորցնելը :Բանկերը բարելավում են կապիտալի համարժեքությունը 3 ճանապարհով .Կապիտալի ներքին աղբյուրներ :Կապիտալի ուղղակի ներքին աղբյուր է շահույթի պահպանումը (չբաշխումը ) : Դա կարելի է իրականացնել կամ շահաբաժինների կրճատման միջոցով , կամ եկամուտների ստացումն ավելացնելով` պահպանելով շահաբաժինները նախկին մակարդակի վրա : Այս աղբյուրը հիմնականում շատ պրակտիկ միջոց է միայն փոքր բանկերի համար : 2 . Կապիտալի արտաքին աղբյուրներ : Լավ ֆինանսական վիճակում գտնվող խոշոր բանկերը կապիտալի շուկայում կապիտալը համալրելու քիչ դժվարություններ են ունենում : Այս բանկերի համար կապիտալի համալրման հնարավորությունների վրա ազդող գործոնները կապիտալի (արժեթղթերի) առաջարկվող կոնկրետ գործիքներն են և տիպերը : Փոքր բանկերը կարող են փորձել համալրել իրենց կապիտալը գոյություն ունեցող բաժնետերերի շրջանակներում : նրանց բաժնետոմսերի շուկաները զարգացած չեն և բաժնետոմսերի առաջարկը կարող է ազդել կառավարման փոփոխության վրա : Պրոբլեմային բանկերը կարող են կապիտալի համալրման դժվարությունների հանդիպել :Նման բանկերը սովորաբար կապիտալիզացիայի հիմնախնդիրը լուծում են նպատակային (ստրատեգիական) ներդրողների միջոցով (հաճախ օտարերկրյա) : Նման ներդրողները շահագրգռված են բանկի ֆինանսական վիճակի արագ լավացմամբ և նպատակ ունեն վաճառել իրենց մասնակցությունը հավելավճարով : Ակտիվների վաճառք կամ վերաբաշխում : Կապիտալի պահանջների պահպանման նպատակով կապիտալի համալրման այլընտրանք է կապիտալի պահանջների նվազեցումը : Այն կարելի է իրականացնել ակտիվների վաճառքի կամ ակտիվների վերաբաշխման միջոցով ` նախընտրությունը տալով ցածր ռիսկայնությամբ ակտիվներին , կամ իրականացնելով այնպիսի գործարքներ , որոնք չեն պահանջում ակտիվների կշռում և , հետևաբար , չեն առաջացնում կապիտալի պահանջներ : Այս քաղաքականությունը կարող է կիրառվել և՛ թույլ , և ՛ ուժեղ բանկերի կողմից կապիտալի պահանջներն արագ կրճատելու համար : Ակտիվների կրճատումը շահաբաժինների նվազեցման կամ բացառման հետ մեկտեղ սովորաբար կիրառվում է պրոբլեմային բանկերի կողմից :Ռիսկային ակտիվների կրճատման տեխնիկան կարող է բացասաբար ազդել բանկերի եկամուտների ( քանի որ ակտիվները վաճառվում են հաշվեկշռային արժեքից ցածր ), հաճախորդների բարյացկամության և բանկի համբավի վրա , սակայն այն դրական է անդրադառնում բանկի կապիտալի համարժեքության և հուսալիության վրա : Բանկի պարտատերերը , մասնակիցները (բաժնետերերը) և վերահսկողներն ունեն տարբեր սպասումներ բանկի ֆինանսական վիճակից , սակայն ընդհանուր առմամբ բոլորը նույն նպատակն են հետապնդում ` ունենալ ֆինանսապես առողջ բանկային կազմակերպություն : Երբ տնտեսությունը կայուն է , բաժնետերերի սպասումները հիմնականում կենտրոնացած են ներդրումների շահութաբերության վրա (ROE – return on equity) , երբ տնտեսության և բանկերի վիճակը անկայուն է , և բաժնետերերի ու վերահսկողների մտահոգության հիմնական առարկա է դառնում կապիտալի համարժեքությունը` ROE – ն դառնում է երկրորդային խնդիր *: Ակտիվների որակ (Asset Quality) Բանկի ակտիվների որակը կարևոր է , քանի որ բանկի ֆինանսական վիճակի և կառավարման վերաբերյալ եզրակացությունները խիստ կապված են ակտիվների որակի հետ : Ակտիվների որակն ազդում է բանկի եկամուտների մակարդակի վրա , որն էլ , իր հերթին , ազդում է կապիտալի և իրացվելիության վրա : Վարկերի ժամկետին չմարվելու գործակիցները կարող են լինել լավ ցուցանիշներ ակտիվների հնարավոր կորուստները բացահայտելու համար , սակայն միայն այդ հարաբերակցությունների հիման վրա չի կարելի գնահատել բանկի ակտիվների որակը : Ինչպես արդեն գիտենք , գոյություն ունի վարկերի կորուստները չեզոքացնելու 3 աղբյուր . շահույթը , հիմնական կապիտալը և վարկերի հնարավոր կորուստների պահուստաֆոնդը (ՎՀԿՊ) : ՈՒստի անհրաժեշտ է համոզվել , որ բանկը ձևավորել է իր վարկային պորտֆելին համարժեք ՎՀԿՊ :ՎՀԿՊ – ի համարժեքությունը գնահատելու համար օգտագործվում են մի շարք հարաբերակցություններ . ՎՀԿՊ Վարկային ներդրումներԱյս հարաբերակցությունը ապահովում է ՎՀԿՊ – ի համեմատական չափը : Իհարկե պահուստի ցանկալի չափը պայմանավորված է վարկային պորտֆելի որակով : Չաշխատող վարկեր Դասակարգված վարկեր ՎՀԿՊ , ՎՀԿՊԱյս հարաբերակցությունները ցույց են տալիս վարկերի հնարավոր կորստի պահուստով չաշխատող կամ դասակարգված վարկերի(հսկվող վարկեր + ոչ ստանդարտ վարկեր + կասկածելի վարկեր + անհուսալի վարկեր) ապահովվածությունը : Հիմնականում բանկերն իրենք պետք է շահագրգռված լինեն ձևավորել վարկային պորտֆելին համարժեք ՎՀԿՊ , սակայն հաշվի առնելով ՀՀ տնտեսության առանձնահատկությունները , վերահսկողության կողմից սահմանվել է ՎՀԿՊ-ի ձևավորման կարգ , որը սահմանում է պահուստի համարժեք մակարդակ ` հիմնվելով ինչպես քանակական , այնպես էլ որակական գնահատականների վրա :Վարկերի որակը գնահատելիս պետք է առանձնակի ուշադրություն դարձնել կառավարման տեղեկատվական համակարգին : Բանկի ղեկավարումը պետք է զարգացնի այնպիսի համակարգ , որն ապահովի ճշգրիտ որոշումների կայացման համար անհրաժեշտ տեղեկատվություն :Նման տեղեկատվություն կարելի է ապահովել խելամիտ վարկավորման քաղաքականության,արդյունավետ ներքին վերահսկողության և վարկավորման գործընթացի փաստաթղթավորման միջոցով : Բանկի կառավարումը պարտավոր է մշակել վարկային քաղաքականություն և հետևել դրա իրականացմանը : Այդ քաղաքականությունը պետք է պարբերաբար վերանայվի և անհրաժեշտության դեպքում նաև փոփոխվի :Վարկավորման քաղաքականության գլխավոր տարրերն են .ապահովագրական ստանդարտներըվարկավորման պայմաններըվարկերի վերահսկողությունը պորտֆելի ընդունելի կառուցվածքըշուկայի հատվածըՎՀԿՊ – ի համարժեքությունըՎերը ներկայացվածը չափանիշների ողջ համախումբը չէ , սակայն դա այն նվազագույնն է , որ բանկերը պետք է ունենան առողջ վարկային քաղաքականություն վարելու համար : Վարկային քաղաքականությունը պետք է ուշադրություն դարձնի նաև տարբեր ռիսկային գործոնների վրա , քանի որ վերջիններս ուղղակիորեն ազդում են ակտիվների որակի վրա : Ստորև ներկայացնենք այդ ռիսկերից մի քանիսը .Տնտեսական ռիսկ – տնտեսական պայմանների փոփոխությունշուկայական ռիսկ – դրամական շուկայի պայմաններֆինանսական ռիսկ – բանկի ֆինանսական վիճակ վարկային ռիսկ – վարկառուի փոփոխվող բնութագիրմիջավայրի ռիսկ – մրցակցության պայմաններ գործառնական ռիսկ – պրոբլեմային վարկերի հաշվետվությունների խնդիրկառավարման ռիսկ – իմացություն , որոշումներ ,միասնություն և այլնՎարկային ներդրումներն ընդհանուր առմամբ ներառում են ակտիվների դասակարգման հիմնական բաղադրիչը : Այնուհանդերձ , ակտիվների որակը լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ է ամբողջ ակտիվների և հետհաշվեկշռային հոդվածների համապարփակ դասակարգում : Դասակարգված ակտիվների և հիմնական կապիտալի (կամ հիմնական կապիտալի և ՎՀԿՊ – ի գումարի) հարաբերակցությունը կարևոր ցուցանիշ է ակտիվների պրոբլեմների բացահայտման համար : Կարելի է կիրառել նաև դասակարգմանը հարմարեցված ակտիվների հարաբերակցությունը , որն ավելի լիարժեք է բացահայտում ակտիվների ընթացիկ պրոբլեմները և նրանց ապագա ազդեցությունը կապիտալի մեծության վրա : ա) Ընդհանուր դասակարգման հարաբերակցություն Ոչ ստանդարտ + կասկածելի + անհուսալի ակտիվներ Հիմնական կապիտալ + ՎՀԿՊբ) Կշռված դասակարգման հարաբերակցություն20 % ոչ ստանդարտ + 50% կասկածելի + 100% անհուսալի ակտիվներ Հիմնական կապիտալ + ՎՀԿՊՄիջազգայնորեն կիրառվում են հետևյալ չափանիշները Կշռված դասակարգման հարաբերակցություն0-5 %5-15 15-30 %30-50% 50%-ից ավելիԱկտիվների որակի գնահատական54321 Կարող են լինել հատուկ պայմաններ , որոնց դեպքում որակական դատողությունների հիման վրա կարելի է նվազեցնել գնահատականը ` շեղվելով նշված չափանիշներից :Ղեկավարություն (Management) CAMELS – ի այս բաղադրիչն ամենակարևորն է բանկի գնահատման համար և նրանով են պայմանավորված անալիտիկ համակարգի մնացած բաղադրիչները : Եթե բանկի ղեկավարները և կառավարիչները պարտաճանաչ են վերաբերվում իրենց պարտականությունների կատարմանը , ապա CAMELS – ի մյուս բաղադրիչները կարտացոլեն այդ : Այդ իսկ պատճառով բանկը պետք է ունենա համապատասխան ղեկավարում , ներքին վերահսկողության գործուն համակարգ, կառավարման համարժեք տեղեկատվական համակարգ , ինչպես նաև լավ հաշվետվական համակարգ և քաղաքականություն : Կառավարումը սահմանում է բանկի գործունեության քաղաքականությունը և ընթացակարգը , և իրականացնում է դրա ամենօրյա ղեկավարում : Կառավարումը պետք է գնահատվի նրա տեխնիկական իմացության աստիճանով, ղեկավարելու ունակություններով և հնարավորություններով , բանկային գործունեությունը կարգավորող և կանոնակարգող օրենքների և կանոնակարգերի իմացությամբ : Կառավարման որակով է բնութագրվում բանկի գործունեությունը և հակառակը` բանկի ֆինանսական , իրացվելիության և հուսալիության ցուցանիշները բնութագրում են նրա կառավարման որակը : Այդ պատճառով , որպես կառավարման գնահատման առաջին գործոն պետք է դիտարկել համակարգի 5 տարրերի (CAMELS) միջին գնահատականը : Կարևոր է , որպեսզի կառավարման գործընթացը ներառի բանկի բնականոն գործունեության համար անհրաժեշտ բոլոր գործոնները : Կառավարման գնահատման համար օգտագործվող գործոնները ներառում են բանկի ֆինանսական վիճակը ,որդեգրած քաղաքականության և միջոցառումների իրականացումըռազմավարական ծրագրավորման իրագործումը , ներքին և արտաքին աուդիտների արդյունավետությունը և ապագա գործունեության ուղղվածությունը Կառավարումը պետք է նպատակաուղղված լինի գործունեության արդյունավետությանը ,բայց ոչ ի հաշիվ ռիսկերի ավելացման : Նպատակները և խնդիրները պետք է լինեն որոշակի և չափելի : Կառավարումը պետք է զարգացնի չափանիշների այնպիսի համակարգ , որը հնարավորություն կտա գնահատել , թե որքանով է բանկը հասել և՛ ֆինանսական , և ՛ ոչ ֆինանսական նպատակներին :Շահույթ ( Earnings) Բանկերը կենտրոնական դեր են խաղում ֆինանսական շուկաներում ` ներգրավելով ավանդներ և դրանք օգտագործելով վարկային և այլ ներդրումներ իրականացնելու համար : Սովորաբար , բանկերի շահույթը ձևավորվում է նրանց կողմից տրամադրված վարկերի և այլ ներդրումների դիմաց ստացված և դեպոզիտների դիմաց վճարված տոկոսավճարների տարբերությունից : Այդ պատճառով բանկերի շահույթի վերլուծության համար հիմք է հանդիսանում զուտ տոկոսային եկամուտների գնահատումը : Այնուամենայնիվ , վարկային շուկայի մրցակցության ուժեղացումը ստիպել է բանկերին եկամուտների այլ աղբյուրներ բացահայտել(ոչ տոկոսային եկամուտներ) : Ռիսկային միջավայրում շահույթի վերլուծության առաջին քայլը պետք է բխի բանկի եկամուտների վերաբերյալ տեղեկատվության պահպանման և հաշվետվական համակարգի համար սահմանված քաղաքականության , ընթացակարգի և գործընթացի ուսումնասիրությունից : Անհրաժեշտ է քննարկել բանկի հաշվապահական համակարգը , գլխավոր գիրքը , բացառությունների վերաբերյալ տեղեկանքները պարզելու համար , թե որքանով է վերահսկողներին և բանկի կառավարմանը ներկայացվող տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը : Բանկի եկամուտների վերաբերյալ տվյալների ճշգրտության մեջ համոզվելուց հետո անհրաժեշտ է գնահատել նրա բյուջեն , որը պետք է համահունչ լինի բանկի ռազմավարական նպատակներին և ներառի իրատեսական ենթադրություններ : Բյուջեի համարժեքության քննարկման ժամանակ պետք է կարևորվի այն հանգամանքը , որ հետևյալ գործոնների վերաբերյալ ենթադրությունները ներառված լինեն նրանում .տոկոսադրույքների սպասվող (կանխատեսվող) մակարդակը ,երկրի տնտեսական իրավիճակը ,ֆինանսավորման ռազմավարությունը ,ակտիվների և պարտավորությունների կառուցվածքը և գինը ,զարգացման(աճի) նպատակները ,տոկոսադրույքների և ժամկետայնության անհամապատասխանությունները (ճեղքվածքները) Բանկի կառավարման ենթադրությունների իրատեսականությունը գնահատելու համար նրա նախկին տարիների շահույթը պետք է համեմատվի այդ ժամանակաշրջանի բյուջեի հետ : Անհրաժեշտ է ,որ բանկի տեղեկատվական համակարգը ապահովի բյուջեի տատանումների վերաբերյալ բավարար տեղեկություններ :Բանկի կառավարումը պետք է ուսումնասիրի բյուջեի փոփոխությունների առաջացման պատճառները : Այնուհետև պետք է ուշադրություն դարձնել շահութաբերության վերլուծության վրա : Շահութաբերության վերլուծությունը պետք է սկսել նրա մակարդակը և միտումները գնահատելուց : Շահութաբերության մակարդակը գնահատելու ամենատարածված ցուցանիշ է միջին ակտիվների շահութաբերությունը(ROA) : Շահույթ Միջին ընդհանուր ակտիվներROA – ի քննարկման ընթացքում պետք է ուսումնասիրել , թե որ ժամանակահատվածում է հարաբերակցությունը ցանկալի մակարդակից ցածր կամ որ ժամանակահատվածում հարաբերակցությունն ունի նվազման միտում : Եթե ROA – ն ցածր է ցանկալի մակարդակից , սակայն աճի միտումներ ունի , նշանակում է բանկը հաղթահարում է դժվարությունները և շահույթը վերադառնում է նորմալ մակարդակի : Առավել տագնապալի են այն իրավիճակները , երբ բանկի շահույթն ունի նվազման միտում կամ տևականորեն ցածր է մնում ցանկալի մակարդակից : Մյուս կողմից , եթե բանկն ունի շահութաբերության շատ բարձր մակարդակ , նշանակում է , որ այն իրականացնում է բարձր եկամտաբեր և միաժամանակ բարձր ռիսկային գործունեություն : Շահութաբերությունը կազմված է 4 հիմնական բաղադրիչներից .զուտ տոկոսային մարժաոչ տոկոսային եկամուտ պահուստավորման ծախսեր գերատեսչական ծախսերԶուտ տոկոսային մարժան հնարավորություն է տալիս վերլուծությունը կենտրոնացնել եկամտաբեր ակտիվների եկամտաբերության մակարդակի և այդ ակտիվների ֆինանսավորման միջոցների ծախսերի գնահատման վրա : Այն որոշվում է հետևյալ բանաձևով . Տոկոսային եկամուտներ – տոկոսային ծախսեր Միջին եկամտաբեր ակտիվներ Համարիչի տարբերությունը իրենից ներկայացնում է զուտ տոկոսային եկամուտը:Միջին եկամտաբեր ակտիվներ են,օրինակ, վարկային ներդրումները,տեղաբաշխված դեպոզիտները,ֆակտորինգը,արժեղթղթերում ներդրումները և այլ ակտիվներ,որոնք տոկոսային եկամուտ են բերում:Միջազգային այս ցուցանիշի համար ընդունելի մակարդակ է սահմանվել 3% -ը : Ոչ տոկոսային եկամուտները բանկի եկամուտների երկրորդ խոշոր աղբյուրն են և դրանք հիմնականում ունեն պարգևավճարների բնույթ : Եկամուտների վերլուծությունը պետք է ներառի ոչ տոկոսային եկամուտների ծավալների վերաբերյալ տեղեկատվություն , որի հիման վրա կարելի է պարզել ,թե ընդհանուր եկամուտների որ մասն են կազմում դրանք , որքանով են իրականանում բանկի կառավարման ծրագրերը ոչ տոկոսային եկամուտների մասով : Սակայն կոնկրետ առանձին գործունեության եկամտաբերության կամ ընդհանուր եկամուտների վրա նրա ազդեցության գնահատման ուղղակի մեթոդ չկա : Այն իրականացնելու համար կա երկու անուղղակի ճանապարհ .1 . Զուտ ոչ տոկոսային եկամուտներ Զուտ գործառնական եկամուտներ Զուտ գործառնական եկամուտները հավասար են զուտ տոկոսային եկամուտների և զուտ ոչ տոկոսային եկամուտների գումարին : Եթե այս հարաբերակցությունը փոքր է և տևական ժամանակի ընթացքում, ապա նշանակալի շահույթի կամ վնասի հնարավորությունը ցածր է : Հակառակ դեպքում ընդհանուր եկամուտների վրա ոչ տոկոսային եկամուտների բացասական կամ դրական ազդեցության հնարավորությունը մեծ է , և եկամուտների այդ ոլորտը կարիք ունի մանրամասն մոնիտորինգի , հատկապես, եթե տարիների ընթացքում առկա են մեծ տատանումներ : 2 . Ոչ տոկոսային եկամուտների գնահատման երկրորդ մեթոդը գերատեսչական ծախսերի (բանկի բնականոն գործունեության ապահովման համար կատարվող ծախսերն են , մասնավորապես ` աշխատավարձեր , վարձակալություն , տեխնիկական ծախսեր , պարգևներ և այլն ) քննարկումն է ոչ տոկոսային եկամուտների նկատմամբ :Գերատեսչական ծախսերի գործակիցը հաշվարկվում է. Գերատեսչական ծախսեր Միջին ընդհանուր ակտիվներ Այս հարաբերակցության սպասվածից բարձր մակարդակը կարող է նշանակել ոչ տոկոսային եկամուտների ցածր մակարդակ : Անհրաժեշտ է գնահատել , թե գերատեսչական ծախսերի այդ մակարդակը դրական թե բացասական ազդեցություն է թողնում ROA – ի վրա : Պահուստավորման ծախսերը սոովորաբար շահութաբերության ազդեցիկ բաղադրիչ են հանդիսանում , որոնց վրա մեծ ազդեցություն ունի վարկային պորտֆելի որակը : Այս ցուցանիշով պայմանավորված կիրառվում է ակտիվների ճշգրտված շահութաբերության գործակիցը , որը հնարավորություն է տալիս պարզել` արդյոք բանկի շահույթը գերագնահատված է , թե թերագնահատված և հաշվարկվում է.

Список литературы

1. Լ . Հ . Բադանյան ,ֆինանսներ , դրամաշրջանառություն , վարկ , Երևան 2007թ
2. Лаврушин О. И. Денгьи , кредит , банки , 2004 г.
3. www.finRisk.ru
4. http://www.nyuter.info/tag/%D5%BC%D5%AB%D5%BD%D5%AF%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D5%B1%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%AF%D5%B8%D5%AB%D5%A9%D5%B5%D5%B8%D5%AB%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%B5/
5. http://armeco.am/load/8
Очень похожие работы
Пожалуйста, внимательно изучайте содержание и фрагменты работы. Деньги за приобретённые готовые работы по причине несоответствия данной работы вашим требованиям или её уникальности не возвращаются.
* Категория работы носит оценочный характер в соответствии с качественными и количественными параметрами предоставляемого материала. Данный материал ни целиком, ни любая из его частей не является готовым научным трудом, выпускной квалификационной работой, научным докладом или иной работой, предусмотренной государственной системой научной аттестации или необходимой для прохождения промежуточной или итоговой аттестации. Данный материал представляет собой субъективный результат обработки, структурирования и форматирования собранной его автором информации и предназначен, прежде всего, для использования в качестве источника для самостоятельной подготовки работы указанной тематики.
bmt: 0.0054
© Рефератбанк, 2002 - 2024